[ Հետաքրքիր նյութեր..]

Հետաքրքիր է իմանալ…

 ● Դեռևս 1936թ. Դեյլ Քարնեգին գրել է. <<Մարդու ֆինանսական հաջողությունների միայն 15%-ն է կախված նրա մասնագիտական գիտելիքներից ու կարողություններից,85%-ը կախված է այլ մարդկանց հետ շփվելու,վարվելու հմտությունից:Զուր չէ,որ ճապոնացիները տարեկան ավելի քան հարյուր միլիոն ամերիկյան դոլլար են ծախսում գեղեցիկ վարվեկակերպի և գործարար էթիկետի դասնթացների վրա:

 

 

Նվերներ , Դրանց դերն ու նշանակությունը , Ճիշտ ընտրությունը..

Նվերը ուշադրության,սիրո նշան է,ընկերական,շնորակալական զգացումի արտահայտություն:
Նվեր ընտելը բավական դժվար է ,այն պահանջում է ոչ միայն դրամակն միջոցներ,այլև ճաշակ ու չափի զգացում:
Ընկերներին կամ ծանոթներին չարժե ընծայել չափից ավելի թանկարժեք նվերներ,քանի վոր դրանք կարող են պարտավորեցնել նրանց:Թանկարժեք նվերներ կարելի է անել միայն մտերիմներին կամ ազգականներին:
Ամենաշատ տարածում գտած նվերները ծաղիկներն են,սակայն միշտ չէ,որ կարելի է սահմանափակվել միայն գեղեցիկ ծաղկեփնջով:
Լեհ հեղինակ Յան Կամիչեկն իր <<Քաղաքավարություն ամեն օր>> գրքում թվարկում է այն առարկաները,որոնք զանազան հանգամանքներում պիտանի են նվիրելու համար.
1.Պաշտոնական նվերներ` ծաղիկներ,գեղարվեստական ձևավորմամբ հրատարակություն,լավ գինի,բյուրեղապակի,տուփով կոնֆետներ:
2.Նվեր օտարերկրացի հյուրին`ազգային գեղարվեստական ստեղծագործություններ,հայրենական խմիչքներ,արվեստի ազգային ստեղծագործությունների ալբոմ,ձայներիզներ և տեսաերիզներ:
3.Նվեր ծխող ընկերոջը`10-20 տուփ գլանակ այն տեսակից,որը նա միշտ ծխում է,կրակվառի,գեղեցիկ մօխրաման,սիրողի համար մի տուփ սիգար:
4.Զգեստներ,պայուսակ,վզնոց,կոշիկներ,ձեռնոցներ,կիսագուլպաներ,գոտի,արևային ակնոցներ և այլն:
5.Նպարեղեն`տորթ,որակյալ թեյ,սուրճ,շոկոլադ,քաղցրավենիք,նարինջ,ինքնոուրույն պատրաստված մուրաբաներ:
6.Գոհարեղեն`բնական կամ  արհեստական ճարմանդներ,մանյակ,ականջողեր,ապարանջան:Ընդ որում,արհեստական զարդերը պետք է լինեն մոդայիկ:
7.Կենդանի նվերներ (ապագա տիրոջ համաձայնությամբ)`շնիկ,կատու,թութակ,,կապիկ,ակվարիումի ձկնիկներ:
8.Շպարանյութեր`օծանելիք,սափրվելու կրեմ,դիմահարդարանքի միջեցներ:
9.Կենցաղային նվերներ`ճամփորդական արդուկ,գիշերալամպ,էլեկտրական թեյնիկ,վարսահարդարիչ,սփռոց անձեռոցիկների հետ և այլն:
Խորհուրդ չի տրվում.
     ● նվիրել շատ թանկարժեք իրեր,քանի որ դա կարող է անհարմար վիճակի մեջ դնել ստացողին.բացառություն են կազմում մտերիմներն ու հարազատները.
●Նվիրել շատ էժանագին նվերներ,քանի որ դա կարող է ժլատության տպավորություն թողնել.
●նվիրել ոչ պիտանի իրեր,ետե նույնիսկ դրանք շատ թանկարժեք են և որակյալ:Օրինակ,ձկնորսության պարագաներ նվիրել այնպիսի մարդու,որն անտարբեր է ձկնորսության հանդեպ.
●տղամարդուն նվիրել քաղցրեղեն կամ ծաղիկներ`այլ առիթներով,բացի ծննդյան տարեդարձից:Շպարանյութեր և դիմահարդարանքի միջոցներ նվիրում են միայն մտերիմներին.

●կանաց նվիրել մոխրամաններ,կրակվառիչներ կամ ծխելու հետ առնչվող այլ առարկաներ`անկախ այն բանից` ծխում է նա,թե ոչ.
●կանաց նվիրել տարբեր տեսակի ոգելից խմիչքներ.
●կնոջը ծննդյան տոնի կամ Մարտի 8-ի առիտով նվիրել եփել-թափելու կամ լվացքի պարագաներ.
●վեճը հարթել նվերի միջոցով:Նախ և առաջ հարկավոր է փոխհարաբերությունները շտկել,նոր միայն նվերով դրանք շարունակել.
●նվերն հանձնելիս շեշտել նրա գինը և  նկարագրել,թե որքան դժվարությամբ է այն ձեռք բերվել.
●քննադատել նվերն ու մատնանշել դրա տերությունները.
●բնակարանամուտի խնջույքին կամ հարսանիքին նվիրել կենցաղում չկիրառվող իրեր:

2 comments on “[ Հետաքրքիր նյութեր..]

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s